Սրիկայությունը կոմպլիմենտ է, ձեր արածը սրբապղծություն է, 5000 հոգու փուռը տվեցիք․ Հայկ Մանասյան

Ձեր արածը սրիկայութուն չէ, ի՞նչ է, ձեր քաղաքականության պատճառով տղաներն իրենց գլուխները դրեցին, հիմա ասում եք՝ Արցախը մերը չէր, սրիկայությունը կոմպլիմենտ է, ձեր արածը սրբապղծություն է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական – քաղաքական գործիչ Հայկ Մանասյանը։
Խոսելով Բաքվից հնչող հայտարարությունների մասին՝ Մանասյանը ընդգծեց, որ Հայաստանն ուզում են Բաքվին ենթարկեցնել, հիմա էլ ատոմակայանն են ուզում մեր ձեռքից խլել․ «Ալիևը մռմռում է, որ ատոմակայան ունենք, ասում է՝ փակեք, ինձնից էներգիա գնեք, նվաստացնում է մեզ։ Մեզ իրենց քոծն են ուզում սարքել, դուք էլ անտարբեր հետևում եք»։
Աղբյուր՝ 24News.am
