Իրանը Հորմուզի նեղուցում գրավել է ԱՄԷ-ին պատկանող տանկերը

Վերջին օրերին նեղուցով անցնելիս հարձակումների են ենթարկվել ԱՄԷ-ի պետական նավթային ընկերության՝ ADNOC-ի հետ կապված երկու տանկեր։ Աբու Դաբին դրանց համար պատասխանատվությունը դրել է Իրանի վրա։
Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող հակամարտության ֆոնին լարվածության գլխավոր օջախներից մեկը։ Ռազմավարական ջրային ճանապարհով նավերի երթևեկությունը զգալիորեն նվազել է, իսկ առևտրային նավերի վրա հարձակումների և դրանց վնասվելու մասին հաղորդումների թիվն աճում է։
Աղբյուր՝ 24News.am
