Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում երկարաձգել Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի գործողությունը

Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում երկարաձգել Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի գործողությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում երկարաձգել Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը։

Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը ցանկանում է երկարաձգել հուշագրի գործողությունը, Թրամփը պատասխանել է՝ «Ոչ»։

«Իրանը մեծ դժվարությունների մեջ է։ Նրանց բանակը լիովին պարտված է: Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց չի պատրաստվում կնքել այնպիսի գործարք, որը ես անհրաժեշտ եմ համարում»,-նշել է նա։

Աղբյուր՝ 24News.am