Ես ասում եմ կոռուպցիա, փող եք կերել, իրենք՝ Մանվել, քեռու տղա, մորքուրի աղջիկ… Էս չի՞ մակարդակը

Խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում չկա էնպիսի մեկը, որ առանց ոստիկանների, ՊՊԾ-ի մեր վրա հարձակվի կամ փորձի մեզ ծեծել, մի անգամ էլ եմ ասել, եթե նման հարց կա, մանդատ դրեք, նոր իջեք այդ հարթություն։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Աղբյուր՝ 24News.am
