Բելգիայում բռնկված հրդեհը դուրս է եկել վերահսկողությունից. բնակիչները տարհանվում են

Բելգիայում բռնկված հրդեհը դուրս է եկել վերահսկողությունից. բնակիչները տարհանվում են

Բելգիայի արևելքում գտնվող Հայ Ֆեննեսի արգելոցում բռնկվել է խոշոր հրդեհ, հաղորդում է Associated Press-ը;

Հրդեհը բռնկվել է երկարատև շոգ և չոր եղանակից հետո, երբ ուրբաթ օրը ջերմաստիճանը հասել է 37 աստիճան Ցելսիուսի։ Արգելոցի տարածքում գերակշռող ճահճուտները դժվարացնում են հրդեհի մարումը։

Հրդեհն արդեն ոչնչացրել է ավելի քան 27 քառակուսի կիլոմետր տարածք։ Հարյուրավոր բնակիչներ տարհանվել են մոտակա գյուղերից։

Աղբյուր՝ 24News.am