Հայազգի ըմբիշն ընդգրկվել է Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբում

Հայազգի ըմբիշն ընդգրկվել է Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբում

Ռուսաստանաբնակ հայազգի ըմբիշ Ստեփան Մարյանյանն ընդգրկվել է Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբում:

Այս մասին Եվրոպայի և աշխարհի չեմպիոնը ինքն է հայտնել սոցցանցերում։ Մարյանյանը 2018 թվականի աշխարհի առաջնությունում հաղթել է Բուդապեշտում կայացած 63 կգ քաշային կարգում։ 2015 թվականին Մարյանյանը դարձել է Բաքվի առաջին Եվրոպական խաղերի 59 կգ քաշային կարգի հաղթող։

Աղբյուր՝ 24News.am