Ուժեղ քամին Երևանում տապալել է կառուցվող շենքի երկաթե կառուցատարրերն ու էլեկտրասյուները

Ուժեղ քամին Երևանում տապալել է կառուցվող շենքի երկաթե կառուցատարրերն ու էլեկտրասյուները

Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա մոլ»-ի հարևանությամբ կառուցվող շենքերից մեկի արտաքին պատին ամրացված ժամանակավոր «խառաչոներ»-ն ու երկաթե ճաղավանդակները պոկվել են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վնասվել են կայանված 10-ից ավելի ավտոմեքենաներ։
Այս պահին քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները ավտոմեքենաների վրայից հեռացնում են երկաթե սյուները և ցանցը։Վնասվել են նաև նշված պողոտայով անցնող տրոլեյբուսի գծերը։

Աղբյուր՝ 24News.am