Ռոնալդուի մայրը ներկա չի եղել որդու հարսանիքին․ հայտնի է, թե ովքեր են մասնակցել արարողությանը

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ։ Աստղային զույգն օրինականացրել է իր հարաբերությունները մոտ 10 տարվա համատեղ կյանքից հետո։
Ինչպես հաղորդում է Jornal de Noticias-ը՝ հղում անելով Brunswick Group-ին, պսակադրության արարողությանը ներկա են եղել Ռոնալդուի և Ջորջինայի հինգ երեխաները։ Հյուրերի թվում են եղել նաև Կրիշտիանուի վաղեմի ընկեր Միգել Պայշաուն, Ջորջինայի քույրը՝ Իվանան, ինչպես նաև իսպանացի ոսկերիչ Խոսե Ռոդրիգես Սանգիլն ու նրա կինը։
Նշվում է, որ հարսանիքին ներկա չի եղել Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրուն։ Արարողությանը չեն մասնակցել նաև աստղային ֆուտբոլիստի քույրերն ու եղբայրը։ Ընդգծվում է, սակայն, որ նրանց բացակայությունը պայմանավորված չէ որևէ կոնֆլիկտով։
Աղբյուր՝ 24News.am
