Կասեցվել է «Պապանինո»-ի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Յուլյա Վարդանյանին պատկանող «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք): Այս մասին հյատնում են ՍԱՏՄ-ից:
Այս արտադրամասի որոշ հատվածներում պատերի մակերևույթները եղել են տեղ-տեղ վնասված, ծեփը թափված, պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, առկա են եղել բորբոսասնկեր:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
Աղբյուր՝ 24News.am
