Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրությունից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան

Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրությունից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան

Ընդդիմադիր գործիչ Տիգրան Աբրահամյանը ընդգծում է՝ Մարտուն Գրիգորյանին կալանավորել են իշխանության ցուցումով։

«Իշխանության ցուցումով՝ Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց:

Ճիշտ է՝ նմանատիպ դատական գործընթացների ելքը բոլորս էլ գիտենք, բայց դե, մի տեսակ սպասողական կեցվածքով՝ սովորույթի ուժով, գնում ենք:

Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա:

Մի խոսքով՝ հերթական խայտառակ գործը՝ ոչ պակաս խայտառակ որոշմամբ»,- նշել է Աբրահամյանը:

Աղբյուր՝ 24News.am