Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ

Հունական «Kathimerini» պարբերականը «Մեքքայի համաձայնագիրը և Աթենքը» վերնագրով հոդվածում անդրադարձել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված ռազնական պակտի (Մեքքայի համաձայնագիր) հնարավոր հետևանքներին։ Ըստ աղբյուրի՝ այս համաձայնագիրը «կողմնակի ազդեցություններ» է պարունակում Աթենքի համար, այդ թվում՝ հեռացում «Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի» (IMEC) իրականացման հեռանկարից։
«Մեքքայի համաձայնագիրը հարված է Հունաստանի տարածաշրջանային ծրագրերին»,- նշում է պարբերականը:
Բացի այդ, հոդվածում անդրադարձ է կատարվում այդպիսով ստեղծված նոր իրողություններին, որոնք Աթենքին ստիպում են վերադասավորել ռազմավարությունը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում։ Բացի այդ, նշվում է, որ փաստաթուղթը դիվանագիտական հարթակում ամրապնդում է Թուրքիայի դիրքերը Սիրիայում։
Ուշադրության է արժանացել նաև Հունաստանի պաշտպանության նախարարությունից արտահոսած այն տեղեկությունը, համաձայն որի՝ Հունաստանի կողմից Սաուդյան Արաբիային տրված «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ պայմանագիրն այսուհետ թարմացվելու է ամսական, այլ ոչ տարեկան կտրվածքով։ Ինչը, ըստ աղբյուրի, վկայում է տարածաշրջանում ուժերի դասավորության փոփոխության և Հունաստանի համար ստեղծված բարդ իրավիճակի մասին։
Աղբյուր՝ 24News.am
