Ադրբեջանից եկել են Մեղրիի շրջան, էլեկտրասյուներ են ուզում անցկացնել, թող վճարեն. Նարեկ Կարապետյան

Ադրբեջանից եկել են Մեղրիի շրջան, էլեկտրասյուներ են ուզում անցկացնել, թող վճարեն. Նարեկ Կարապետյան

Տեղեկացվել ենք, որ հարևան երկրից Հայաստան են եկել մասնագետներ և այցելություններ են կատարում Մեղրիի տարածաշրջանի տարբեր հատվածներում: Այդ մասին հայտարարել է  «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը․

«Եթե իրենք ուզում են Հայաստանի տարածքով անցկացնեն էլեկտրահաղորդականության գծեր, պետք է վճարեն մեզ դրա համար․ իրենք թող վճարեն մեզ, անցկացնեն»,- նշել է նա՝ խոսելով Ալիևի վերջին հայտարարություններից։

Աղբյուր՝ 24News.am