Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության պարեկային ծառայողն ազատվել է աշխատանքից

Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության պարեկային ծառայողն ազատվել է աշխատանքից

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության պարեկային ծառայողն ազատվել է աշխատանքից: Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ-ից:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի գիշերը, իր տան շքամուտքի մոտ դաժան ծեծի էր ենթարկվել Ավետ Կոնջորյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։

Նշենք, որ մինչ ծեծը եղել էր միջադեպ: Հրապարակվել էր տեսանյութ, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը մեղադրյալներից մեկի տան կողքով վարել մեքենան եւ հայհոյանքներ հնչեցրել։ Նրան այդ պահին ուղեկցել էր Պարեկային ոստիկանության մեքենան:

Աղբյուր՝ 24News.am