4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան

4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան

Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վարչապետ Փաշինյանի և Firebird ընկերության ղեկավարության հետ միասին Հրազդանում ներկա գտնվեց Հայաստանի առաջատար հիպերմասշտաբային ԱԲ կենտրոնի բացմանը։

4 միլիարդ ԱՄՆ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների ու ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան, որը թույլ կտա երկրին դիրքավորվել որպես տվյալների կենտրոնների, ամպային հաշվարկների և ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն։

ԱԲ կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության ակնառու օրինակ է և գործնական քայլ ի շարունակումն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների և այնտեղ ստորագրված ԱՄՆ-Հայաստան երեք կարևորագույն փոխըմբռնման հուշագրերի, որոնցից մեկը վերաբերում էր ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերությանը։

Ինչպես նկատեց հավատարմատար Ալենը, երբ մեկտեղվում են ամերիկյան և հայկական տաղանդն ու նորարարությունը, բացվում են տնտեսական աճի, տեխնոլոգիական փոխակերպումների ու առավել մեծ բարեկեցության նոր հեռանկարներ։

Աղբյուր՝ 24News.am