Մենք կշարունակենք պաշտպանել Հորմուզի նեղուցը մինչև բոլոր պայմանների ընդունումը․ ԻՀՊԿ

Մենք կշարունակենք պաշտպանել Հորմուզի նեղուցը մինչև բոլոր պայմանների ընդունումը․ ԻՀՊԿ

Մինչև ԱՄՆ վարչակազմը չընդունի Իրանի բոլոր պայմանները, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կշարունակի պաշտպանել Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԻՀՊԿ մամուլի խոսնակ Հոսեյն Մոհեբբին։

«Մեր ռազմավարությունն է պաշտպանել Հորմուզի նեղուցը մինչև Իրանի բոլոր պայմանների ընդունումը», – ասել է նա՝ հավելելով, որ նպատակը թշնամուն հաղթելն է։

Խոսնակի խոսքով, ԱՄՆ-ն այժմ ստիպված է հրաժարվել իր բոլոր նպատակներից. «Այս նեղուցը մեզ համար ոչ միայն ջրային ուղի է, այլև ռազմավարական տարածք»։

Աղբյուր՝ 24News.am