Մեծամորից Յուրի Սարիբեկյանը մեկնել է Հյուսիսային բևեռ

Մեծամորից Յուրի Սարիբեկյանը մեկնել է Հյուսիսային բևեռ

Մեծամորից Յուրի Սարիբեկյանը Հյուսիսային բևեռ է մեկնել «Հաղթանակի 50 տարի» միջուկային սառցահատով, հաղորդում է Հայաստանում Ռուսական տունը։

Արկտիկական արշավախումբը օգոստոսի 4-ին Մուրմանսկից մեկնել է՝ ուղղություն վերցնելով դեպի բարձր Արկտիկա, աշխարհագրական Հյուսիսային բևեռ և Ֆրանց Իոսիֆի երկրի կղզիների խումբ։

Այս տարի արշավախմբին մասնակցելու հայտ են ներկայացրել 22 երկրներից 5000 դպրոցականներ և ուսանողներ։ Արդեն երրորդ տարին է, որ Հայաստանը ևս մասնակցում է «Գիտելիքների սառցահատ» արշավախմբերին։

Աղբյուր՝ 24News.am