Աժ-ում սրվելու են կռիվներն ու ծեծուջարդը, ՔՊ-ն պետք է կերակրի իր ընտրազանգվածին, որ կարողանա իշխել

ՔՊ-ն իր ընտրազանգվածին պետք է կերակրի, դրա համար Ազգային ժողովում իրավիճակը սրելու են՝ կռիվներ, ծեծուջարդ սարքեն, ընդդիմության հետ բովանդակային երկխոսություն չենք տեսնի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Արմեն Մանվելյանը։
Մանվելյանի համոզմամբ՝ աշնանը գործընթացներ են սպասվում՝ Սահմանադրության փոփոխություն, սահմանազատում, դրա համար է Փաշինյանը երկրում վախի մթնոլորտ ստեղծում և ընդդիմությանը կալանավորում։
«Փաշինյանը փակուղում է, ԵՄ-ն պարտադրում է մտնել հակառուսական ճամբար, Ադրբեջանը պարտադրում է Սահմանադրությունը փոխել, ԱՄՆ-ն TRIPP-ին է ուզում տեր կանգնել, նա չգիտի ինչ անել։ Ստորացուցիչ է, ով քնում, զարթնում է՝ մեզ պարտադրում է հանրաքվե անել, Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը»,-մեկնաբանեց նա։
Աղբյուր՝ 24News.am
