Իրկուտսկի մարզում անհետացել է անտառային հրդեհների մոնիթորինգ իրականացնող ինքնաթիռը

Իրկուտսկի մարզում անհետացել է անտառային հրդեհների մոնիթորինգ իրականացնող ինքնաթիռը

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում օգոստոսի 3-ին կապը կորել է «Cessna 182» ինքնաթիռի հետ, որն իրականացնում էր անտառային հրդեհների իրավիճակի դիտարկում։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։

«Մոտ մեկ ժամ առաջ տարածաշրջանային դիսպետչերական ծառայությունից տեղեկություն ստացանք, որ սահմանված ժամին կապի դուրս չի եկել և թռիչքի վայր չի վերադարձել «Cessna 182» ինքնաթիռը։ Ինքնաթիռում եղել է երկու մարդ՝ օդաչու-դիտորդը և օդանավի հրամանատարը», — գրել է Կոբզևը։

Թռիչքի հետագծման տվյալների համաձայն՝ անձնակազմը զննել է Բոդայբինի անտառտնտեսության տարածքում բռնկված հրդեհը, այնուհետև ինքնաթիռը շարժվել է դեպի Բոդայբո։ Քաղաքի վրայով շրջան կատարելուց հետո այն շարունակել է թռիչքը դեպի հարավ-արևելք։ Վերջին կոորդինատները գրանցվել են ժամը 13:58-ին։

Մոտ ժամանակներս որոնողական աշխատանքներին կմիանա Յակուտիայից ուղարկվող ինքնաթիռը։ Առավոտյան որոնումներին կմասնակցեն նաև երկու ուղղաթիռներ։

«Cessna 182 Skylane»-ը ամերիկյան թեթև ընդհանուր նշանակության ինքնաթիռ է, որը մշակվել է «Cessna» ընկերության կողմից։ «Skylane» անվանումն առաջին անգամ օգտագործվել է 182A մոդելի համար՝ ավելի կատարելագործված սարքավորումներով տարբերակը նշելու նպատակով։ Այն ավիացիայի պատմության ամենաշատ արտադրված ինքնաթիռներից մեկն է։ Դրա սերիական արտադրությունն իրականացվել է 1956-ից մինչև 1985 թվականը։ 1994 թվականին «Cessna»-ն հայտարարել էր մոդելի արտադրությունը վերսկսելու ծրագրերի մասին։

Աղբյուր՝ 24News.am