Թուրքական F-16-ները սկսել են ՆԱՏՕ-ի օդային պարեկության առաքելությունը Էստոնիայում

Թուրքական F-16-ները սկսել են ՆԱՏՕ-ի օդային պարեկության առաքելությունը Էստոնիայում

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը սկսել են մասնակցել Բալթյան երկրների օդային տարածքի ուժեղացված վերահսկման ՆԱՏՕ-ի հերթական առաքելությանը՝ Enhanced Air Policing Block-72։

Գործողության շրջանակում թուրքական ռեակտիվ ավիացիայի 181-րդ էսկադրիլիան («Pars Filo») հերթապահություն է ստանձնել Էստոնիայի Ամարի ավիաբազայում։ Առաքելության իրականացման համար Թուրքիան ուղարկել է 5 F-16 կործանիչ և 76 զինծառայող։

Մինչ ստորաբաժանման մեկնումը՝ վերջին նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի Դիարբեքիրի 8-րդ գլխավոր ավիաբազայում։

Աղբյուր՝ 24News.am