Իսպանական Սեուտայում միգրանտների ճգնաժամ է․ հարյուրավոր մարդիկ ճամբար են հիմնել կենտրոնի մոտ

Իսպանական Սեուտայում միգրանտների ճգնաժամ է․ հարյուրավոր մարդիկ ճամբար են հիմնել կենտրոնի մոտ

Ավելի քան 1 հազար միգրանտ է կուտակվել Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա քաղաքում՝ ժամանակավոր կացության կենտրոնի մոտ՝ սպասելով ներս մտնելու հնարավորությանը։

EFE գործակալության տվյալներով՝ կենտրոնը գերբեռնված է, և հարյուրավոր միգրանտներ ճամբար են հիմնել կառույցի հարակից լեռներում։ Նրանց մեծ մասը Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրների քաղաքացիներ են։

Կենտրոնի տարածքը ուժեղացված պահպանության տակ է, իսկ մոտակա լողափը նույնպես զբաղեցրել են միգրանտները։

Ավելի վաղ մի քանի տասնյակ մարդ փորձել էր ուժով ներխուժել կենտրոն։

Աղբյուր՝ 24News.am