ՌԴ ՊՆ․ ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի ԶՈւ կառավարման և տեղակայման կետերին

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի անձնակազմերը խոցել են անօդաչու թռչող սարքերի կառավարման կետեր և Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման կետ՝ Խարկովի մարզում և ԴԺՀ-ի Ռայգորոդկա բնակավայրում։
Գերատեսչության տվյալներով՝ մարտական թռիչքների ընթացքում կիրառվել են ՖԱԲ-500, ՖԱԲ-250 ավիառումբեր, ինչպես նաև կառավարվող հրթիռ։
Աղբյուր՝ 24News.am
