Պակիստանում ոստիկանական բաժանմունքի մոտ ահաբեկչության հետևանքով 14 մարդ է զոհվել

Պակիստանում ոստիկանական բաժանմունքի մոտ ահաբեկչության հետևանքով 14 մարդ է զոհվել

Պակիստանի Խայբեր-Փախտունխվա նահանգում ոստիկանական բաժանմունքի մոտ իրականացված ահաբեկչության հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել։ Այս մասին, հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնել է Dawn պարբերականը։

Ահաբեկչությունը իրականացրել է մահապարտը․ նա պայթեցրել է ինքնաշեն պայթուցիկ սարքը այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են կանգնեցնել և խուզարկել նրան բաժանմունքի մուտքի մոտ։

Դեպքի վայրն այժմ շրջափակված է, աշխատում են քննչական խմբեր։ Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց։

Ըստ Dawn-ի՝ պայթյունը տեղի է ունեցել Քաբալ-Չոուկ հրապարակին հարակից տարածքում, որտեղ այդ պահին անցկացվում էր մարդաշատ բողոքի ակցիա՝ ահաբեկչական ակտիվության աճի դեմ։

Աղբյուր՝ 24News.am