Փաշինյան VS Դրմեյան. ինչու՞ է դիմել իրավապահներին կառավարության ղեկավարն իր նախկին ենթակայի հարցով

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանն այսօր հայց ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ զրպարտության և բարի համբավն արատավորելու համար։

Լրագրողների հետ երեկվա ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անուղղակի կերպով անդրադարձել էր Լիպարիտ Դրմեյանին։

«Խոսում էին, թե ՀԷՑ-ի սեփականատերերը արբիտրաժում հաղթել են։ Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին (նկատի ունի Լիպարիտ Դրմեյանին, ով, այն ժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն էր,- խմբ.), մենք իրեն այստեղից դուրս հրավիրեցինք։ Դա կոռուպցիա չի՞։ Որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը։ Նա գրություն էր գրել, ինչի հիման վրա աղմուկ էր բարձրացել։ Մեկ ամիս անց էլ գնաց ու հայտնվեց «եռագլուխ կուսակցության» պոչում»,- ասել էր Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի պնդմամբ Դրմեյանը կառավարության դիրքորոշմանը հակասող գրություններ է գրել։

Թե ինչու միայն հիմա և այս ձևաչափով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց Դրմեյանին, միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավարը հանելուկային է որակում։

Առաջիկա օրերին դատարանը կորոշի` վարույթ ընդունե՞լ Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, թե՞ ոչ։

Մանրամասները՝ 24News-ի ռեպորտաժում։

Աղբյուր՝ 24News.am