Երևանն ու Մոսկվան ունեն մտերիմ, դաշնակցային, սակայն միևնույն ժամանակ նաև բարդ հարաբերություններ. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանն ու Մոսկվան ունեն մտերիմ, դաշնակցային, սակայն միևնույն ժամանակ նաև բարդ հարաբերություններ։
ՌԴ ԱԳ նախարարն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի վարչապետը չի մասնակցելու մայիսի 28-ին Ղազախստանում նախատեսված ԵԱՏՄ գագաթնաժողովին՝ շեշտելով, որ դա լավ հնարավորություն է «քննարկելու այն հարցերը, որոնք օդում կախված են»։

