ԱՄՆ-ը Պարսից ծոցի իր դաշնակիցներին նախազգուշացրել է նոյեմբերի 4-ին Իրանին հասցվելիք հնարավոր հարվածների մասին․ MSNOW

ԱՄՆ-ը Պարսից ծոցի իր դաշնակիցներին նախազգուշացրել է նոյեմբերի 4-ին Իրանին հասցվելիք հնարավոր հարվածների մասին․ MSNOW

Օդային հարվածներ13:22 | հոկտեմբերի 31, 2026ԱՄՆ-ը Պարսից ծոցի իր դաշնակիցներին նախազգուշացրել է նոյեմբերի 4-ին Իրանին հասցվելիք հնարավոր հարվածների մասին․ MSNOW
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԱՄՆ-ը Պարսից ծոցի իր դաշնակիցներին նախազգուշացրել է նոյեմբերի 4-ին Իրանին հասցվելիք հնարավոր հարվածների մասին․ MSNOW<!—>

]—>

Վաշինգտոնը Պարսից ծոցի իր դաշնակիցներին նախազգուշացրել է Իրանի դեմ հնարավոր նոր հարվածներին պատրաստ լինելու անհրաժեշտության մասին։ Դրանք կարող են իրականացվել արդեն նոյեմբերի 4-ին՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հաջորդ օրը, հայտնում է MSNOW-ը՝ վկայակոչելով քննարկումների ընթացքին ծանոթ երեք բարձրաստիճան արաբ պաշտոնյաների։

Աղբյուրների խոսքով՝ ռազմական գործողությունը կարող է լինել կարճատև, բայց ինտենսիվ։ Պարսից ծոցի երկրները Վաշինգտոնին կոչ են անում թուլացնել լարվածությունը՝ մտավախություն ունենալով Թեհրանի պատասխան գործողություններից։ Պաշտոնյաներից մեկը չի բացառել, որ տարածաշրջանի որոշ պետություններ կարող են դեմ արտահայտվել Իրանի դեմ հարվածների համար իրենց տարածքում տեղակայված ամերիկյան ռազմակայանների օգտագործմանը։

ԱՄՆ-ը սեպտեմբերի 1-ից ի վեր հարվածներ չի հասցրել Իրանին։ Նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ խոստացել էր ձեռնպահ մնալ նոր հարվածներից մինչև միջանկյալ ընտրությունների ավարտը։

Մեկնաբանելով հնարավոր ռազմական ծրագրերի մասին տեղեկությունները՝ Սպիտակ տան ներկայացուցիչը MSNOW-ին հայտնել է, որ վարչակազմը չի քննարկում «այն գաղտնի ռազմական ծրագրերը, որոնք կարող են գոյություն ունենալ կամ չունենալ»։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Թրամփը «բաց է պահում բոլոր տարբերակները»՝ թույլ չտալու համար, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Օդային հարվածներՔաղաքականություն

Անձ

Դոնալդ Թրամփ

Տեղադրություն

ԻրանՊարսից ծոց

Աղբյուրը՝ NEWS.am