«ԿԻԱ»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք (տեսանյութ)

screenshot-1-1772112711925-770x_

Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես է «ԿԻԱ»-ի վարորդը մայրաքաղաքի Առնո Բաբաջանյան փողոցում մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։

Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումներով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Վարորդի նկարտմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Հարգելի վարորդներ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խոստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

You may have missed