Իրանը երբեք չի ձգտել шտոմային ռnւմբի մշակմանը. Մասուդ Փեզեշքիան

2030018031-0-0-3071-1727-1920x0-80-0-0-a7ae17dbd1d56c8eff612de8deccbd6f-1772094704034-770x_

Իրանը երբեք չի ձգտել ատոմային ռումբի մշակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Թշնամիներն ասում են, որ Իրանը չպետք է ձգտի միջուկային զենք ունենալ, բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ձգտում միջուկային զենքի»,- ասել է նա Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում։

2003 թվականից Իրանում գործում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆեթվան, համաձայն որի՝ միջուկային զենքի արտադրությունն արգելված է։ Իսլամական Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են ատոմային ռումբ ստեղծելու մտադրության բացակայության մասին։