Մեր համակարգը կախված չէ անհատներից․ նույնիսկ պшտերազմի կեսին ոչինչ չփլnւզվեց, և մենք կարողացանք շարունակել մեր ինքնապաշտպանությունը․ Արաղչի
Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին խոսել է այն մասին՝ ինչ կլինի, եթե ԱՄՆ-ն սպանի Խամենեիին։
«Եթե նոր առաջնորդ ընտրվի, դա տեղի կունենա անհրաժեշտության դեպքում, այնպես որ մենք դրա հետ կապված որևէ խնդիր չունենք։
Ես ամերիկյան լրատվամիջոցներում և այլուր տեսել եմ առաջնորդին սպանելու առաջարկներ և նմանատիպ գաղափարներ։ Բայց դա է համակարգը։
Դա արդեն իսկ հաստատված մեխանիզմ է, որը գոյություն ունի հենց համակարգի ներսում, ուստի ոչինչ չի փլուզվի։ Բոլորը կփոխարինվեն սահմանված ընթացակարգերի համաձայն։
Մեր համակարգը կախված չէ անհատներից։ Այն աջակցություն ունի ժողովրդի կողմից։ Այնպես որ, ես ընդհանրապես չեմ անհանգստանում։ Նույնիսկ պատերազմի կեսին ոչինչ չփլուզվեց, և մենք կարողացանք շարունակել մեր ինքնապաշտպանությունը։
Եթե նմանատիպ բան կրկին պատահի, համակարգը կհաղթահարի։ Համակարգի հետ որևէ խնդիր չկա»,-նշել է նա։
