Մենք անընդհատ տեսնում ենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը ավելանում է. Գևորգ Պապոյան
Մենք անընդհատ տեսնում ենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը ավելանում է: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Վարձատրության նոր համակարգը ու աշխատավարձերի բարձրացումը շատ ուրախալի է: Առաջին անգամ` դեկտեմբեր ամսին, մենք միջին աշխատավարձ ունեցանք 400,000 դրամ, իհարկե, հարկերը ներառված:
Ես այս ամենին նայում եմ ոչ թե նախընտրական ու ընտրական տրամաբանությամբ, այլ որպես մեր երկրի տնտեսական զարգացում: Վարձատրության նոր համակարգը և տնտեսական նոր իրավիճակը ենթադրում է, որ երկրում պետք է կենսամակարդակը բարձրանա:
Հիմա մասնավոր համակարգում, պետականի համեմատ, շատ բարձր է աշխատավարձը, կադրերի արտահոսք կա, բնականաբար, եթե պետական համակարգում աշխատավարձ է բարձրանում, մասնավորը՝ որպեսզի շարունակի լավ կադրերին տանել, իր կողմից նույնպես աշխատավարձ է բարձրացնելու, իրենք միմյանց հետևում են»,- նշել է նա:
