Միացյալ Նահանգները առաջընթաց է գրանցում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ․ Վենս

1771360566710031-6jp2san2-1772036100535-770x_

ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում Ուկրաինայի ճգնաժամի հարցում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Կիևի իշխանությունների հետ խաղաղ բանակցություններում, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսորեն է տրամադրված հակամարտության ավարտի հեռանկարների նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

«Ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցում ինչպես ռուսների, այնպես էլ ուկրաինացիների հետ, և մենք պարզապես պետք է շարունակենք աշխատել դրա վրա», – ասել է Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։