Իրանը հուսադրող ազդանշաններ է ստացել Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո. Փեզեշքիան

masoud-pezeshkian-2024-a-1771837828927-770x_

Իրանը և ԱՄՆ-ը Ժնևում ընթացող անուղղակի բանակցությունների ընթացքում փոխանակվել են գործնական առաջարկներով՝ ուղղված իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորմանը, և կան հուսադրող ազդանշաններ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իրանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Վերջին բանակցությունները ներառել են գործնական առաջարկների փոխանակում և տվել են հուսադրող ազդանշաններ», – գրել է նա X-ում։ Միևնույն ժամանակ, Փեզեշքիանն ընդգծել է, որ հանրապետության իշխանությունները շարունակում են ուշադիր հետևել ԱՄՆ-ի գործողություններին և արել են անհրաժեշտ ամեն ինչ ցանկացած հնարավոր սցենարի համար։