Փարիզը և Նյու Դելին խորացնում են իրենց «հատուկ գլոբալ ռազմավարական գործընկերությունը»․ ինչ է ասել Մակրոնը

image_750x_9H19vMYYdRCvZ

Փարիզը և Նյու Դելին խորացնում են իրենց «հատուկ գլոբալ ռազմավարական գործընկերությունը»՝ պաշտպանական և արդյունաբերական համագործակցության մեծ մեծ ընդլայնմամբ, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Հնդկաստանի հետ պաշտպանական համագործակցության ընդլայնման մասին։

 

Համաձայնագրի հիմնական տարրը կլինի 114 Rafale կործանիչ ինքնաթիռների գնման լայնածավալ գործարքը, որի համատեղ արտադրությունը կկազմակերպվի “Make in India” («Արտադրեք Հնդկաստանում») ծրագրի շրջանակներում։

Համագործակցությունը կընդլայնվի նաև մի քանի ոլորտներում՝

 

– սպասարկման և աջակցության հնարավորությունների ստեղծում;

– սուզանավերի նավատորմի զարգացում (Ֆրանսիան առաջարկել է լրացուցիչ տեխնոլոգիաներ);

– շարժիչների արտադրություն;

– ուղղաթիռների արտադրություն Tata-Airbus համագործակցության շրջանակներում։