Սթարմերն ու Թրամփը քննարկել են Ժնևի բանակցությունների ընթացքն ու Իրանի հարցը

starmer-trump-bilateral-2025-02-27-17-54-1771408326073-770x_

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երեքշաբթի երեկոյան զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով Ժնևում ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության բանակցությունները, ինչպես նաև միջուկային վեճի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող քննարկումները, հայտնել է Ռոյթերս-ը:

Սթարմերը Թրամփի հետ քննարկել է նաև Գազայի իրավիճակը և ընդգծել մարդասիրական օգնության հետագա հասանելիության ապահովման կարևորությունը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակները երեքշաբթի ավարտել են Ժնևում ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող երկօրյա խաղաղության բանակցությունների առաջին օրը, ընդ որում՝ Թրամփը ճնշում է գործադրում Կիևի վրա՝ համաձայնության հասնելու հարցում արագ գործելու համար: