Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում տեղումներ են սպասվում

eghanak-dzyvoun-1771148507429-770x_

Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 15-ի ցերեկը, 16-19-ը՝ 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք՝ ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը, 16-18-ն ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 15-ի ցերեկը, 16-18-ը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 19-ին սպասվում է անձրև։