Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարել

screenshot-5-1770808612560-770x_

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 2027 թվականին Ուկրաինային ԵՄ մասնակի ընդունելու մասին Եվրամիության ծրագիրը հայտարարել է  Հունգարիայի դեմ պատերազմ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

«Այս նոր ծրագիրը Հունգարիայի դեմ պատերազմի բացահայտ հայտարարություն է։ Նրանք անտեսում են հունգարացի ժողովրդի որոշումը և վճռական են ցանկացած անհրաժեշտ միջոցներով տապալել Հունգարիայի կառավարությունը: Նրանք ցանկանում են, որ իշխանության գա «Տիսա» կուսակցությունը, քանի որ այդ դեպքում չի լինի վետո, դիմադրություն և հակամարտությունից հեռու մնալու հնարավորություն»,-գրել է Օրբանը։

Politico թերթն ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ-ն 5 կետից բաղկացած պլան է պատրաստում Ուկրաինային դաշինքին մասնակի անդամակցություն տրամադրելու համար արդեն 2027 թվականին:

Ծրագիրը ենթադրում է Հունգարիայի վետոյի հաղթահարում այն ակնկալիքով, որ Օրբանը կարող է պարտվել ապրիլին կայանալիք ընտրություններում։