Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը նվազել է մեկ միավորով. Transparency International

18366771-605-1770708788623-770x_

Transparency International-ը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի արդյունքները: Ըստ հրապարակման՝ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 2024-ի համեմատ նվազել է մեկ միավորով՝ իջնելով 46 միավոր, Ազատության փոխանցմամբ, հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ):

Ըստ Transparency International-ի հրապարակման, Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) գերազանցում է հարևան երկրների և ԵԱՏՄ մյուս երկրների 2025-ի ԿԸՀ արժեքները, բացի Վրաստանից։

Կոռուպցիայի ընկալման Հայաստանի համաթիվը 2023 և 2024 թվականներին անփոփոխ է մնացել՝ 47 միավոր: