Այսօր 17:00-ից 21:00-ն կսահմանափակվի որոշ փողոցներում երթևեկությունը, չի գործի նաև մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը

screenshot-10-1770639561973-770x_

Երևանում կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգութունն ապահովելու նպատակով՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն ժամերին չի գործի նաև Երևանի Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը: