Վանաձորում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով բшխվել քարերին և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրшվոր

screenshot-2026-02-04-200935-1770221383762-770x_

Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի մուտքի մոտ Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Ալբերտ Ք․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, քարերին բախվելով կողաշրջված հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։