Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին (տեսանյութ)

screenshot-1-1770190794896-770x_

Հունվարի 31-ի գիշերը՝ ժամը 1.15-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ոստան գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի մոտ կայանված իր «Կիա» մակնիշի մեքենան:

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ուրցաձոր գյուղի բնակչի մեքենան գողացել են՝ օգտվելով շարժիչը գործարկված և դռները բաց լինելու հանգամանքից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան գողացել է Դիմիտրով գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել և գողացված մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով կաթուցիչ, ներարկիչներ և ծալովի դանակ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: