Ատոմակայանի տիպը լինելու է մոդուլային, մոդելի ընտրության հարցը կիրականացվի 2026-2027-ին, շտապելու անհրաժեշտություն չունենք. Դավիթ Խուդաթյան

61817052-0-99-1600-999-1920x0-80-0-0-41a0d2b713ad3d77db09c81be2bbb87e-1770109086055-770x_

2026 թվականի ընթացքում կարևոր որոշում ենք ընդունել, այն է՝ ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը: Մենք որոշել ենք, որ ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Մենք շարունակելու ենք ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի մասով:

Մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում չունենք, այդ հարցը կիրականացվի 2026 կամ 2027 թվականին, որպես այսպիսին՝ շտապելու անհրաժեշտություն չունենք:

Կախված մոդելի ընտրությունից՝ որդեն կորոշվի, թե որ երկրների հետ ենք իրականացնելու աշխատանքը: Քանի-որ մոդուլային ատոմակայանների սիստեմը նախկինում լայն տարածված չի եղել, լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն կա, ինչը և մենք անում ենք»,- նշել է նա: