Փողոցային երաժշտին Հանրապետության հրապարակում կողոպտել են

rOpyQyZOaVLd15f0TxUpbfJimGjYaR8U8JqJo3RX

ՆԳՆ-ից հայտնում են.

«Հունվարի 31-ին՝ ժամը 14։40-ին, Հանրապետության հրապարակում, Ոստիկանության գվարդիայի ծառայողներին փողոցային երաժիշտ ներկայացած մի տղամարդ մատնացույց անելով երկու վազող երիտասարդի՝ հայտնել է, որ նրանք իր պայուսակից բացահայտ հափշտակել են գումար։

 

 

Գվարդիայի ծառայողները երիտասարդներին հետապնդել են, բռնել Տիգրան Մեծի պողոտայում, կողոպուտի կասկածանքով ձերբակալել ու ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

18-ամյա երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են»։