Իրանը հրամայել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ երկրի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի շուրջ
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հրամայել է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ երկրի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի շուրջ, գրել է Fars լրատվական գործակալությանը՝ հղում անելով աղբյուրների։
Իրանի կառավարության աղբյուրը նշել է, որ Վաշինգտոնի հետ երկխոսությունը պետք է իրականացվի բացառապես միջուկային հարցով։
Այս փուլում հնարավոր բանակցությունների մանրամասները, այդ թվում՝ դրանց ձևաչափը և ժամկետները, չեն բացահայտվում։
