Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալիս. Կարեն Սարգսյանը՝ գերատեսչությունների՝ «Արցախի Կանչ»-ի մոտ չխոնարհվելու մասին
Ես իրենց վերջին անգամ տեսել եմ իմ դուրս գալու օրը, տեսել եմ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, այնուհետև ճանապարհվել եմ Հայաստանի Հանրապետություն ու իմացել, որ գերեվարվել են: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա, որի մասին չի բացահայտվում կամ չի խոսվում:
Այս մասին Եռաբլուրում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ Արցախի գերեվարվարված ռազմաքաղաքական ղեկավարների մասին:
Հարցին, թե ինչպես միանգամից 10 հոգի ցանկացան տեղափոխվել ՀՀ, և արդյո՞ք ճիշտ են այն քննարկումները, որ վերջիններս չեն դիմել տեղափոխման համար, Սարգսյանը պարզաբանեց, որ տեղեկություն չունի ու չի հասցրել տեղեկանալ. «Ճիշտն ասած տեղեկություն ընդհանրապես չունեմ, հանրապետությունից դուրս եմ գտնվել, չեմ հասցրել տեղեկանալ, նորմալ եմ գնահատում, որ 2023 թվականին բոլորը որոշում են կայացրել տեղահանվել, բռնի տեղահանվել, և նորմալ եմ գնահատում, որ այդ 10 հոգին եկել են Հայաստանի Հանրապետություն»:
Անդրադառնալով «Արցախի Կանչ»-ի մոտ գերատեսչությունների չխոնարհվելուն՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալիս:
