Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ

screenshot-2026-01-22-112553-1769066819022-770x_

Մենք պատրաստվում ենք պաշտպանել Կանադային: Նրանք այնքան շատ անվճար նվերներ են ստացել մեզանից, նրանք պետք է շնորհակալ լինեն մեզ: Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ին: Բայց նրանք շնորհակալ չեն: Ես տեսել եմ ձեր վարչապետին, նա այնքան էլ շնորհակալ չէր, հայտարարել է ԱՄՆ նախագահը Դավոսում ելույթի ժամանակ:

«Հիշիր Մարկ, որ հաջորդ անգամ դու էլ քո հայտարարություններն անես այստեղ: Այն ինչ մենք արել էինք Իսրայելի համար հիանալի էր, բայց դա ոչինչ է համեմատած այն ամենի հետ, ինչ մենք ծրագրում ենք ԱՄՆ-ի, Կանադայի և աշխարհում այլ մասերի համար. Մենք գմբեթ ենք կառուցում, որը ոչ մեկին չէր հաջողվում անել: Ես ասել եմ Բիբիին՝ մի վերագրիր քեզ գմբեթը, դա մեր տեխնոլոգիան է», – շեշտել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նշել է, որ նրանք ոչնչացրել են Իրանի միջուկային սպառնալիքը, որին ոչ մեկ չէր հավատում: Վենեսուելան՝ տապալելով Սուլեյմանիին, ոչնչացրել են Ալ Բաղդադիին, երբ նա փորձեց նորից ինստիտուցիոնալացնել ԻՊ-ն:

«Մենք շատ լավ ու մեծ բաներ ենք արել, և արել ենք հիանալի ձևով», – հավելել է Թրամփը: