Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կիվի ենք ուտում

image_750x_uRuH6Aa2CzEPE

Էկզոտիկ այս հատապտուղը С վիտամինի պարունակությամբ ռեկորդակիր է։ Այդ հարցում առաջատարի դափնին այն զիջում է միայն սև հաղարջին։ Կիվիի մեկ հատը մարդու մարմինն ապահովում է С վիտամինի օրական չափաբաժնով:

Այս միրգը նաև А, В1, В2, В6, В9, РР վիտամիններ է պարունակում։ Բացի այդ, հյութալի պտուղները հարուստ են ֆիլոքինոնով, որն անհրաժեշտ է սպիտակուցների սինթեզի և արյան մակարդելիությունը լավացնելու համար, երկաթով, ցինկով, կալիումով, կալցիումով, մագնեզիումով, նատրիումով և ֆոսֆորով։

Միևնույն ժամանակ այս միրգը ցածր կալորիականություն ունի․ միջինում մեկ մեծ կիվին միայն 55-60 կկալ է պարունակում։

Հետաքրքիր է, որ վիտամիններով հարուստ այս հատապտղի կճեպը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք արդյունավետ են կալորիաներն այրելու առումով։ Այդ է պատճառը, որ նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում կիվին ուտել չմաքրած` նախապես այն ազատելով մազմզուկներից։

Կիվին ակտինիդին ֆերմենտ է պարունակում, որը քայքայում է սպիտակուցները՝ հեշտացնելով սննդի մարսումը։ Ակտինիդինից բացի, մարսողությանը նպաստում են նաև տարբեր թթուները։ Դա հատկապես կարևոր է ստամոքսում աղաթթվի ոչ բավարար արտադրության դեպքում։

Չինական բժշկության մեջ կիվին կիրառվում է հենց մարսողությունը բարելավելու, ինչպես նաև երիկամներում քարերի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար։

Իջեցնում է արյան ճնշումը

ԱՄՆ-ում 2011 թվականին իրականացրած ուսումնասիրության ընթացքում արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց գիտնականներն առաջարկել են օրական կամ 3 հատ կիվի ուտել կամ 1 խնձոր։ Արդյունքում նրանք, ովքեր կիվի էին օգտագործել, արյան ճնշման ավելի ցածր ցուցանիշ էր արձանագրվել։

Բարձրացնում է իմունիտետը

Կիվի մեջ վիտամին С-ի բարձր պարունակությունն է հենց թույլ տալիս ուժեղացնել մարդու իմունային համակարգը։ Բացի այդ ասկորբինային թթուն օրգանիզմը պաշտպանում է վիրուսներից ու մանրէներից։

С վիտամինն արագացնում է սպիների ապաքինման գործընթացը, ազդում մի շարք հորմոնների սինթեզի վրա, կարգավորում արյան շրջանառությունն ու մազանոթների թափանցելիությունը։

Բարելավում է աչքերի առողջությունը

Կիվին մեծ քանակությամբ լյուտեին և զեակսանտին է պարունակում. դրանք հակաօքսիդանտներ են, որոնք կարող են պաշտպանել տեսողությունը ուլտրամանուշակագույն ճառագայթումից, ծխախոտի ծխից և օդի աղտոտվածության հետևանքով առաջացած վնասվածքներից։ Հակաօքսիդանտները հայտնվում են աչքի ոսպնյակի և ցանցաթաղանթի վրա և կլանում վնասակար ճառագայթները։