Երևանի մետրոպոլիտենում հոսանքի տատանումներ են. գնացքը մնացել էր կայարանների միջև
Երևանի մետրոպոլիտենի Բաղրամյան-Բարեկամություն հատվածում գնացքների տեղաշարժը վերականգնվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։
Նշենք, որ քիչ առաջ Երևանի մետրոպոլիտենի Բաղրամյան-Բարեկամություն հատվածում դադարեցվել էր գնացքների տեղաշարժը և գնացքը մնացել էր կայարանների միջեւ։
Ասլանյանի խոսքով՝ գնացքների տեղաշարժի ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է եղել հոսանքի տատանումով։ Ներկայումս խնդիրը լուծված է, և մետրոպոլիտենը գործում է բնականոն ռեժիմով։
