Հրազդանում 49-ամյա վարորդը «Volvo» մակնիշի ցեմենտատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ

screenshot-1-1768975963592-770x_

Երեկ՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Արամ Ս․-ն իր վարած «Volvo» մակնիշի ցեմենտատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։