Եվրոպան չպետք է տատանվի իր շահերը պաշտպանելու գործում․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ է ունեցել Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովում՝ հայտարարելով, որ իրենք չեն կարող ընդունել ուժեղագույնի օրենքը, և դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից աճող կատաղի մրցակցությունը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
«Եվրոպան չպետք է տատանվի իր շահերը պաշտպանելու գործում և կարող է կիրառել իր տրամադրության տակ եղած գործիքները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնն իր ելույթում դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աճող կոշտ մրցակցությունը՝ ասելով, որ դրա նպատակն է թուլացնել և Միացյալ Նահանգներին ենթարկել Եվրոպան։
