Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ ես հիմա այսպիսի կոռուպցիոն մեղադրանքով ընդգրկվեմ ինչ-որ քաղաքական պրոցեսում. Դավիթ Տոնոյան

image-2-12-1768914982432-770x_

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այս փուլում բացառում է քաղաքականություն վերադառնալն ու որևէ ուժի հետ համագործակցելը։

Այս մասին նա ասաց այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ news.am-ի հետ զրույցում։

Ոչ, ես պետք է դատարանի այս հարցը լուծեմ, որովհետև կարծում եմ՝ ճիշտ չէ, որ ես հիմա այսպիսի կոռուպցիոն մեղադրանքով ընդգրկվեմ ինչ-որ քաղաքական պրոցեսում։