Շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ. Գրենլանդիան ունի գերակա նշանակություն ազգային անվտանգության համար և բոլորը համաձայն են դրա հետ. Թրամփ

screenshot-2026-01-20-095506-1768888514858-770x_

Շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Գրենլանդիայի վերաբերյալ և նաև համաձայնել է մի քանի հանդիպումներ անցկացնել այս հարցի շուրջ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական էջում։

«Ես շատ լավ զրույց ունեցա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Գրենլանդիայի վերաբերյալ։ Ես համաձայնեցի հանդիպել բոլոր կողմերի հետ Դավոսում։ Ինչպես բոլորին հստակեցրի, Գրենլանդիան ունի գերակա նշանակություն ազգային և համաշխարհային անվտանգության համար։ Վերադարձ չկա, և բոլորը համաձայն են դրա հետ: Ամերիկայի Միացյալ Նահանգները, անկասկած, աշխարհի ամենահզոր երկիրն է։ Դրա հիմնական պատճառը մեր բանակի վերակառուցումն է իմ առաջին ժամկետի ընթացքում, որը շարունակվում է ավելի արագ տեմպերով։ Մենք միակ ուժն ենք, որը կարող է ապահովել խաղաղություն ամբողջ աշխարհում, և դա արվում է, բավականին պարզ ասած, ուժի միջոցով», – նշել է Թրամփը: